Երբ դու դավաճանել ես քո ժողովրդին ոչ միայն պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ, այլև` դրանից հետո, երբ դու մի քանի օր ավելի իշխանության մնալու խնդիր ես լուծում, իսկ քո քաղաքացին, քո ազգակիցը քո դավաճանության արդյունքում անպաշտպան, անզեն և միայնակ է մնում թշնամու հայհոյող, նվաստացնող զինվորականի առջև` քո ազգը, ոչ միայն ատելու է քեզ, այլև` երազելու է քո հանդեպ հաշվեհարդարի մասին։
Հայը, որին դավաճանել են` հիմա սպիտակ դրոշակով է իր տունը լքում։
Այս դավաճանը պետք է օր առաջ հեռանա։ Ինքնակամ նա չի հեռանալու։ Այս տեսնայութի ջարդված գյուղացու պես սպիտակ դրոշակ էլ չի պարզելու։
Եվ միայն այս գյուղացին է, որ իր դրոշակի կոթով հաշիվ պետք է պահանջի նրանից, որ հպարտ եռագույնը նսեմության սպիտակի վերածեց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/videos/vb.1031592071/10221727646713701/?type=2&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել