Խորհրդանշական պարտություն

1989 թ․ դեկտեմբերի 1 - ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին ՀԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

2020 թ․ դեկտեմբերի 1 - ՀՀ-ն Արցախին միացնող հիմնական ճանապարհը՝ Բերձորը (նախկին.՝ Լաչին) առանց մեկ կրակոցի հանձնվեց Ադրբեջանին։

Մենք այլևս չունենք եռատոն՝ մայիսի 9-ը։ Ադրբեջանն ունի նոր եռատոն՝ նոյեմբերի 9-ը (Դրոշի տոն, Շուշիի գրավման օր, Հայաստանի կապիտուլյացիայի օր)։

Նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիան ստորագրած ՀՀ վարչապետի շնորհիվ Ադրբեջանը՝ որպես ազգային պետություն, իսկ ադրբեջանցիները՝ որպես ազգ, ստացան կայանալու ու զարգանալու շքեղ հնարավորություն, որը, չկասկածե՛ք, օգտագործելու են լիարժեք կերպով։

Իսկ Հայաստանի այսօրվա իշխանությունները երբեք չեն եղել ազգայինի կրողներ (ավելին՝ ազգայինը միշտ հակադրել են արևմտյանին, «առաջադիմականին»), իսկ խորհրդանիշերն իրենց համար առավել ևս որևէ արժեք չեն ունեցել, ուստի պատահական չէ, որ այժմ այդ մարդիկ ոչ մի ամոթ չեն զգում, առավել ևս՝ ոչ մի պատասխանատվություն, հակառակ դեպքում մենք կտեսնեինք իրական քայլեր ու ապաշխարհություն։

***
Գիշերը իմ հարազատ Քաշաթաղը հանձնվեց Ադրբեջանին։ Իմ տան լուսանկարներին ես արդեն նայելու եմ այնպես, ինչպես Արևմտյան Հայաստանի նկարներին։ Էս ձևով շարունակելու դեպքում մի քանի տարուց, ցավոք, էս դառը զգացումը սպասվում է գրեթե բոլորիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել