Եզդիները երբեք անտարբեր չեն եղել մեր ժողովրդի համար ապահովության և զարգացման կենտրոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ճակատագրով։
Այսօր էլ Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում, և այսօր էլ անհրաժեշտ է, որ հայաստանասեր եզդին կանգնի պետականության կորստի դեմ և իր հնարավորությունների սահմանում դիմադրի թշնամուն մեր երկիրը հանձնել ցանկացող դավաճանական գաղափարի դեմ։
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ գաղափարակից ընկերներով սկսում ենք Serhildan (ապստամբություն) շարժումը։ Մեր նպատակն է մասնակից դառնալ Հայաստանը պարտության առաջ կանգնեցրած իշխանության հեռացման գործընթացին։ Մեզ կարող են միանալ Հայաստանում ապրող և ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր եզդիները։ Կապ հաստատեք մեզ հետ և մասնակից դարձեք Հայաստանի փրկությանը։
«Սարհլդան» շարժման նախաձեռնող խումբ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/boroozman/posts/3529720647106139
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել