Analitik.am-ը գրում է.

Ակնհայտ ապօրինի գործողություններ է իրականացնում ոստիկանությունը։ Այս մասին ասաց իրավաբան Երվանդ Վարոսյանը։

Նրա խոսքերով, ակցիան խաղաղ էր, առանց զենք, ուստի այս միջոցները, որը կենտրոնացվել են և կիրառվում են ակցիայի մասնակիցների նկատմամբ, համաչափ և իրավաչափ չեն։

«Մենք նույնն ասում էինք 2018-ին, նույնն ասում ենք այսօր, նույն իշխանությունը, որն այս ճանապարհով եկավ իշխանության, երբ արդարացնում էր խաղաղ ակցիաները, այսօր գալով իշխանության, կիրառում են որևէ կերպ չարդարացված գործողություններ»։

Վարոսյանը նշեց, որ այսօր հավաքների արգելք չկա, բայց հրաման տվողին դա չի հետարքրքում, հրաման տվողը վախեցած է․ «Իմ մոտ դեժավյու է: 2018-ի ապրիլին, երբ ինձանից հարցազրույցներ էին վերցնում, ես նույնը հիմնավորում էի, թե ինչու քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ակցիա անել և ինչու իրենց ակցիան կարող է խանգարել այլ քաղաքացիներին»։

Վարոսյանը նշեց, որ այսօր իշխանությունն ինքն իր կողմից որդեգրած սկզբունքներին դավաճանում է:

Նրա խոսքերով, ոստիկանններն ավելի շատ փողոցներ փակեցին իրենց գործողություններով, քան քաղաքացիները։ Ինչ վերաբերում է դիմակավորված ոստիկանենրին, ապա Վարոսյանը նշեց, որ չի հավատում պաշտոնական տեղակատվությանը և կարծում է, որ այդ մարդիկ ոստիկան չեն։

Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիա են իրականացնում Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել