Razm.info-ն գրում է.

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Նախորդ թիրախները։

Թիրախ №1․ Սանղաչալի տերմինալ
Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ
Թիրախ №3․ Եվլախի ենթակառուցվածքները

Թիրախ №4. Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը

ԹԻՐԱԽ №5. ՀԱՋԻՂԱԲՈՒԼԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԸ

Թերևս կարիք չկա որևէ մեկին բացատրել, թե որքան կարևոր են պատերազմում զինապահեստները և դրանց ոչնչացումն ինչ ազդեցություն կարող է թողնել պատերազմի ընթացքի ու ելքի վրա։ Միայն նշենք, որ զինապահեստներին հասցված հարվածները, անգամ եթե լիովին չոչնչացնեն այն, ստիպելու են թշնամուն ռեսուրսներ տրամադրել հրդեհները մարելու, շրջակա բնակավայրերի էվակուացիան կազմակերպելու, զինապահեստի չվնասված հատվածները մեկուսացնելու կամ էվակուացնելու վրա։ Այդ ամենին մենք բազմիցս ականատես ենք եղել տարբեր երկրներում զինապահեստների հրդեհների ժամանակ, ընդ որում՝ նաև Ադրբեջանում, երբ 2017թ․ հրդեհ բռնկվեց երկրի այն ժամանակ խոշորագույն Գիլյազիի զինապահեստում։ Այդ հրդեհից հետո, ի դեպ, զինապահեստը հանվեց շահագործումից։

Այժմ ներկայացնենք Ադրբեջանի ներկայումս գործող ամենախոշոր ու կարևոր զինապահեստը, որը կարող էր թիրախ դառնալ հայկական «Իսկանդեր»-ների համար։

Այն գտնվում է Հաջիղաբուլ քաղաքից ուղիղ գծով մոտ 10կմ արևելք, իսկ Արցախի նախապատերազմյան սահմաններից հեռավորությունը կազմում է մոտ 160կմ։ Զինապահեստը սկսել է կառուցվել 2013թ-ից հետո ու ներկայումս կազմված է առնվազն 20 վերգետնյա ու 38 ստորգետնյա պահեստարաններից։ Ուշագրավ է զինապահեստի տեղի ընտրությունը։ Ինչպես նշեցինք, այն գտնվում է Հաջիղաբուլ քաղաքի մոտ։ Զինապահեստի կողքով են անցնում Բաքու – Հաջիղաբուլ – Եվլախ – Վրաստան (M-2) և Բաքու – Հաջիղաբուլ – Բայլական – Հորադիզ (M-6) մայրուղիները։ Այստեղով են անցնում նաև Ադրբեջանի երկաթուղային կարևոր կոմունիկացիաները՝ Բաքու – Հաջիղաբուլ – Իմիշլի – Հորադիզ ու Բաքու – Հաղջիղաբուլ – Եվլախ – Վրաստան երկաթգծերը։ Ընդ որում՝ զինապահեստին ամենամոտ երկաթուղային կայարանը ճանապարհով ընդամենը 5կմ հեռավորության վրա գտնվող Փիրսաաթի կայարանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել