Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո միջազգային լրատվամիջոցները շարունակում են ակտիվ քննարկել առկա հանգուցալուծումն ու տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը: Военное Обозрение կայքն ամփոփ ներկայացրել է մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշագրավ թեմատիկ անդրադարձերը:

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականն Էնն Սիմոնսի և Ռաջի Ադուլրահիմի հեղինակությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որում խոսվում է Անդրկովկասում ռուսական զորքեր մտցնելու երկակի հետևանքների մասին։

Ինչպես նշում են հոդվածագիրները, մի կողմից`Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կրակի դադարեցման հույս է ներշնչում, բայց մյուս կողմից էլ տարածաշրջանում նկատելիորեն կաճի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել