Փարիզից հումանիտար բեռ է տեղափոխվել Երևան, այս անգամ՝ «Ազնավուր» հիմնադրամի գործընկերների, աջակիցների, սրտացավ անհատների ու Ֆրանսիայի կառավարության շնորհիվ:

«Ազնավուր հիմնադրամի» ֆեյսբուքյան էջում նշվում է․ «Ինքնաթիռի վայրէջքի ընթացքում մենք հիշում էինք, թե ինչպես Շառլ Ազնավուրը 1988 թվականի երկրաշարժից հետո անձամբ տեղափոխեց հումանիտար օգնությունը Հայաստան: Մենք շարունակում ենք տարածել արժեքներդ ու շարունակել բարի գործերդ: Քեզ համար, Հայաստա՜ն»։

Հումանիտար բեռը Հայաստան են տեղափոխել «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ու հիմնադրամի լավ բարեկամներ Ստեֆան Հասբանյանը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել