Մնացած հարցերում լեզուդ լավ վարում ա, կռուտիտներն ու ամեն ինչը սրա նրա ջեբը գցելը փեշակ ես սարքել...
Մեծ մեծ խոսում էիր՝ ժողովրդից թաքուն ոչ մի բան չի լինելու, մինչև թաքուն ստորագրելդ երկու տարի անիմաստ գոռգոռալու և ստելու, ֆաս հրամաններ տալու փոխարեն մի անգամ անկեղծ զրույց ունենայիր հասարակության հետ, բաց ասեիր՝ կամ հող պետք ա տանք, կամ այլընտրանքը մոտավորապես սա ա... Հետախուզությունը քեզ հստակ զեկուցել ա, դու իրերի դրությունը լավ իմանալով, հանուն քո վարկանիշի, ժողովրդին տարար արկածախնդրության, հազարավոր զոհերի ու խեղանդամների...
Եվ մյուս լկտի մանիպուլիացիադ, այո, ամեն ինչ անընդհատ դեպի պատերազմն ա գնացել՝ դիվերսիոն, լոկալ և Ապրիլյան, բայց դրանց բոլորում Հայաստանը փաստացի հաղթել է... Որովհետև, չնայած նախկին _ ներկա անբարո դիսկուրսին, նախկինում մենք թշնամու հետ համարժեք կարողացել ենք մարտնչել...
Հունիսին մի փոքր դիրքի պատահական գրավումը սարքեցիր քո համար հաղթահանդես, թիմակիցներդ սկսեցին Ապրիլյանում հող կորցրած Սերժ և դիրք գրաված Նիկոլ դիսկուրսը, ինչից հետո, այս խայտառակ պարտությունից հետո, խոսելու ոչ մի իրավունք չունես... Որովհետև լավ իմանալով, թե ինչ պայմաններ են մեզ առաջադրվել, գլուխ էիր գովում, թե Սերժը դիրք տվեց, ես դիրք վերցրի...
Ուրեմն հիմա էլ տեր եղի խայտառակ պարտությանդ ու հեռացի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3774465479264786&id=100001041127306
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել