Panorama.am-ը գրում է․

ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակվել Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին:

«Նոյեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են տուժած բնակչությանը շինանյութերի բաշխման և փոխանցման աշխատանքներ: Բացի այդ, փրկարարները շարունակում են վերահսկել մինչ ձմռան մեկնարկը բնակելի շենքերի վերականգնման աշխատանքներին:

Օգտագործելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ հասցված շինանյութերը՝ առաջին 10 բազմաբնակարան շենքերը առաջիկա օրերին պատրաստ կլինեն բնակության համար: Բացի այդ, շինանյութեր են բաժանվում մասնավոր տների բնակիչներին, որոնք նույնպես օգնության կարիք ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել