Երիկամային խիթ` մարդուն հայտնի ամենաուժեղ ցավըDoctors.am-ը գրում է.

Երբ քարը դուրս է գալիս երիկամից և խցանում միզածորանը, զարգանում է երիկամային խիթ: Միզածորանի լայնությունը 0.5-0.6 սմ է, իսկ քարերը կարող են զգալի չափերի հասնել: Երիկամային քարերը խաթարում են երիկամի աշխատանքը, խանգարում մեզի արտահոսքին, առաջացնում վարակ` պիելոնեֆրիտ: Միզաքարային հիվանդության հավանականությունը մեծանում է, եթե այդ հիվանդությունն առկա է  ծնողներից մեկի մոտ:

Կարելի է ինքնուրույն պատկերացում կազմել երիկամում քարերի առաջացման հավանականության մասին` չափելով մեզի pH-ը` լակմուսի թուղթը թարմ մեզի մեջ իջեցնելով: Եթե մեզի թթվայնությունը 6.2-6.4 է, ապա քարերի առաջացման հավանականությունը շատ քիչ է, երբ ռեակցիան դառնում  է թթվային կամ հիմնային, ապա առաջանում են, համապատասխանաբար, օքսալատային կամ ուրատային քարեր: 

Ժամանակակից բժշկությունը միզաքարային հիվանդության բուժման բազմաթիվ մեթոդներ է առաջարկում: Դրանցից մեկը քարի փշրումն է` այն բարձր կամ ցածր ճնշման ազդեցության ենթարկելով: Նման ճնշումը հյուսվածքների համար տրավմատիկ չէ, սակայն քայքայում է քարերի բյուրեղային ցանցը: Գործընթացը տևում է 15 րոպե, մարդն այդ ընթացքում թեթևակի հարվածներ (ապտակներ) է զգում մեջքին: 

Որոշ ժամանակ անց` փշրված քարն ավազի տեսքով հեռանում է միզուղիների միջոցով: Միզաքարային հիվանդությունը կարելի է  նաև  կանխարգելել`  օրական 2,5 լ հեղուկ օգտագործելով,քանի որ քիչ քանակությամբ հեղուկ օգտագործելու դեպքում մեզը խտանում է, դառնում կոնցենտրացված, ինչը նպաստում է քարագոյացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել