Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի հանք մտնելու լուրը իրականությանը չի համապատասխանում:

Չնայած այս պնդմանը, կարող ենք հաստատել, որ պատգամավոր Շաքե Իսայանի տարածած այս ‼️ տեսանյութն իրոք նկարահանվել է Սոթքի հանքի տարածքից, տեսանյությում երևացող ճանապարհը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի այս (40.225875516675835, 45.99280744881284) հատվածն է:

Քարտեզի հղում՝
https://www.google.com/…/@40.2269243,45.98661…/data=!3m1!1e3

Նշենք, որ պատգամավորը տեսանյութը ուղեկցել է նաև «Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել:» գրությամբ, բայց տեսանյութում երևացող հատվածը դարպասներից ճանապարհով շուրջ 3 կմ հեռու է, թեև երևացող շարասյունը շարժվում է հենց այդ ուղղությամբ:

https://www.facebook.com/shake.isayan/posts/3807266362618159

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել