Armenpress.am-ը գրում է․

Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Globo հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ևս 11 ուղևոր տեղափոխվել է տեղի բժշկական հաստատություններ: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին: Ավտոբուսում վթարի պահին եղել է 53 անձ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պատահարի առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել