Tert.am-ը գրում է.

Կառավարության դիմաց հացադուլ է իրականացնում 2008 թվականին զոհված զինծառայող՝ Անդրանիկ Հայրապետյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը: Tert.am-ի հետ զրույցում Անահիտ Կիրակոսյանը նշեց, որ հացադուլ է իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների համար, այդ կերպ Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հրավիրելով խնդրին:

«Բազմաթիվ զինվորներ ունենք, որոնք անհետ կորած կամ գերեվարված են, իմ խնդրանքն է Ռուսասատանի Կառավարությանը, որ շուտափույթ կատարի որոնողական աշխատանքներ և գտնի զինվորներին և գերեվարվածներին: Կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ, իսկ Ռուսաստանից ունեմ հույսեր, որ նրանք հաշվի կառնեն իմ խնդրանքը և արագ միջոցներ կձեռնարկեն»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել