ԱՄՆ-ի արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան հրապարակել է «Գրեմմի 2021»-ի հավակնորդների անունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Variety»-ին,  9-ը անվանակարգում ներկայացված է Բեյոնսեն, վեցական անվանակարգերում՝ Թեյլոր Սվիֆթը, ռեփեր Ռոդի Ռիչը և Դուա Լիպան:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում Բեյոնսեն ներկայացված է Black Parade և Savage ստեղծագործությունների ձայնագրությունների համար:

«Գրեմմիի» 63-րդ մրցանակաբաշխությունն անցկացվելու է 2021 թ. հունվարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել