Հիմա արդեն պարզ է, թե ինչու նիկոլյան զոմբոկրատիան հապճեպ կերպով ոչնչացրեց ՍԴ-ն՝ որպես կառույց։

Նույն ժամանակահատվածում՝ ամռան հունիս-հուլիս ամիսներին, Թուրքիան առաջին խմբաքանակ Բայրաքթարը մատակարարեց մեր թշնամի պետությանը։

Հասկանալի է, որ որևէ նախկին ղեկավարի կալանավորման հարցը չէր լուծում ՍԴ-ի փլուզումը։

Նույն ժամանակահատվածում, երբ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստում էին լայնամասշտաբ հարձակումը, նիկոլը քաղաքական տեռորի էր ենթարկում ընդդիմադիրներին։

Պատերազմի ընթացքում և դրանից առաջ ի հայտ եկած բազմաթիվ դետալներ փաստում են անբարո դավաճանության և նախօրոք ծրագրված պլանի մասին։

Այսուհանդերձ, պատերազմի մեկնարկին, դրանից առաջ և ընթացքում որևէ մեկի մտքով չէր կարող անցնել անգամ, որ Շուշին, Քարվաճառն ու էլի հայկական տարածքներ առանց կռվի կհանձնվեն թշնամուն, որ կտեսնենք մեր երկրի ու ժողովրդի անհաջողության վրա հրճվող թշնամու դեմքը։

Հ.Գ. Անձամբ ինձ համար տեղի ունեցածը սպասելի էր, բայց որ դավաճանն այսքան հեռուն կարող էր գնալ՝ դավադրաբար զիջելով հարկադրվածից ավելին, երբեք չէի կարող կանխատեսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել