Tert.am-ը գրում է․
ԱՄՆ Նևադա նահանգի Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտոնապես հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները տվյալ նահանգում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը:
Նևադայում հաղթանակի արդյունքում գործիչն ընտրիչների 6 ձայն կստանա:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Փենսիլվանիա նահանգի իշխանությունները ևս հրապարակել են նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակն անցել է դեմոկրատ գործչին:
Համապատասխան հայտարարությունն իր թվիթերյան էջում հրապարակել է Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վուլֆը: Նահանգում հաղթանակն ապահովում է ընտրիչների 20 ձայն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/11/24/trump-biden/3451671
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել