![](/static/news/b/2020/11/722173.jpg)
1) Պետք է ֆիքսվեն ոչ թե համայնքները, այլ բնակավայրերը (գյուղերն ու քաղաքներն՝ առանձին-առանձին)։
2) Այս բոլոր բնակավայրերը, անգամ նրանք, որ գրավոր հայտարարության պահին արդեն իսկ օկուպացված էին, Ադրբեջանին են անցել գրավոր հայտարարության արդյունքում։
3) Գրավոր հայտարարություն, ոչ թե «համաձայնագիր» կամ այլ նման բաներ, որովհետև այդ թութը ոչ մի կապ չունի ո՛չ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքների, ո՛չ էլ ՀՀ ներպետական իրավունքի հետ։ Այն անգամ Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների կողմից վավերացված չէ։ Դա ընդամենը գետնի վրա առկա ռազմական և քաղաքական իրողություններն ամրագրող գրավոր հայտարարություն է։
4) «Օկուպացված», որովհետև դրանք օկուպացված են, ու Հայաստանի կառավարությունը պարտավոր է դա ամրագրել՝ հիմք ստեղծելով հաջորդ կառավարությունների համար՝ վերաազատագրելու դրանք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3627312807315178
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել