Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի իշխանությունները հավանության են արժանացրել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած հայերին լայնամասշտաբ օգնություն տրամադրելու ծրագիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հրամանագրով Ֆրանսիան սկսում է կյանքի կոչել ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված համակարգված ջանքերը: Օգնության համակարգի շրջանակներում, որը ղեկավարելու են հատուկ հանձնաժողովն ու ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը, կմոբլիզացվեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, հումանիտար ասոցիացիաները, որոնք ընդգրկված են Coordination Sud կազմակերպության կազմում»,- ասվում է ֆրանսիական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը տրամադրվելու է երեք ոլորտներում: Առաջին ոլորտը վերաբերում է բժշկական օգնությանը: «Վիրաբույժների և բժշկական սարքավորումների տեսքով առաջին շտապ օգնության ուղարկումից հետո այժմ նոր ավիաչվերթների ամբողջական շարք կիրականացվի: Նման ինքնաթիռներից մեկը կիրակի արդեն ժամանել է Երևան: Այն բժշկական իրեր, մասնավորապես՝ 500 մարդու համար նախատեսված դաշտային շարժական հիվանդանոց, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ է հասցրել»,- հայտնում է աղբյուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել