Aravot.am-ը գրում է.
ՀՅԴ բյուրոյի անդամ Արծիկ Մինասյանն այսօր Ազատության հրապարակում հարահավաքին ասաց. «8 ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տվեց 8000 զոհ: Զոհվեցին ռազմաճակատում, զոհվեցին կորոնավիրուս երեւույթից, սրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Պետք է կանգնեն դատարանի առաջ ու կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառվի ազգադավ, նման հանցավոր իշխանության գոյությունը մեր երկրում»: Արծվիկ Մինասյանին բարկացրել էր այն, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նախօրեին ասել էր՝ եթե հոկտեմբերի 19-ի առաջարկին համաձայնեին, կասեին՝ Շուշին հանձնել են, բայց Շուշին չեն հանձնել, գրավել են: Արծվիկ Մինասյանն ասաց. «Այսինքն ի՞նչ, մեր զավակներին կոտորել եք տալիս, որ հետո PR անե՞ք, թե իբր կռվելով եք հանձնել, դուք մա՞րդ եք, թե՞ … Այս մարդկանց դատել է պետք ամենախիստ օրենքով»:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ելույթում հիշեցրեց, որ ինքը Փաշինյանի հրաժարականը պահանջում էր դեռ հունվարին. «Նիկոլ Փաշինյանն ունի 2 սուտ: Սուտ 1` արտաքին լսարանի համար. Ասում է՝ եթե Հայաստանի քաղաքական ուժերը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որը ստորագրվել է, չեղարկվելու է, եւ պատերազմը վերսկսելու է: Մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք, պաշտոնապես հայտարարում եմ: Մենք ասում ենք՝ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը: Նա չի կարողանալու հայանպաստ որեւէ կետ բերել ու նորմալ լուծումներ գտնել: 2-րդ թեզը՝ ներքին լսարանի համար. ասում է՝ ժողովուրդ, ես որ պատերազմը պարտվել եմ, էդ հեչ, որ այսքան մարդ է զոհվել իմ անխելքութան համար, դա էլ ոչինչ, բայց եթե ես հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները: Ժողովո՛ւրդ դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է եւ մերժվելու է: Մենք գալիս ենք նոր դեմքերով, նոր մտքերով եւ նոր տեսլականով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ