Արմեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել, որում անգամ իմ վրա հարձակմանն է անդրադարձել: Եթե հակիրճ, ապա ասելիքն այն էր, որ, ժողովուրդ ջան, դե կրվել-կրվել ենք, հանկարծ նոր պատերազմի մասին չմտածեք, հեսա տեսեք, թե ինչ երկիր կսարքենք, եթե մեզ լսեք, Ստառիե Վասյուկին անպայման կդառնա Նյու Մոսկվա, դե ես էլ սենց սպիտակ ձիով ասպետ եմ, կապ չունեմ ոչ մի վատ բանի հետ, լինելու եմ բոլոր լավ բաների կողքին:
Ուրեմն սենց...
Արմեն Սարգսյանն այս պարտության ու այս խայտառակության գլխավոր պատասխանատուներից է: Ավելին ասեմ՝ չկա ավելի մեծ պատասխանատվություն ունեցող հայ, քան Արմեն Սարգսյանն է: Անգամ՝ Նիկոլը: Նիկոլն Արմենի կատարածուն էր:
Արմեն Սարգսյանի դավաճանությունը տասնամյակների պատմություն ունի: Դեռ 90-ականների սկզբին սա ատոմակայանը փակելու գլխավոր լոբբիստներից էր, Վազգենն էլ սրան սատկացրել էր ու վտարել Հայաստանից, երբ բրիտանացիքին էր հայտնել ռազմական գաղտնիքներ:
Արմեն Սարգսյանն այն մարդն է, որի կենսական շահերի մեջ է մտնում, որ չլինի Արցախը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, որովհետև էդ սուբյեկտը ռիսկեր է ստեղծում «Բրիթիշ Փեթրոլիումի» ադրբեջանական կոնցեսիաների ու դրանց միջոցով՝ արժեթղթերի արժեքի վրա, իսկ Արմեն Սարգսյանը ոչ միայն էդ «ԲիՓի» տերերի վստահելի կադրն է, այլ ինքն է հանդիսանում փայատեր:
Արմեն Սարգսյանի պատճառած վնասը Հայաստանին ու Արցախին աննկարագրելի է: Այս պատերազմի սկսվելու, այսպիսի ընթացքի ու այս տևողության առանցքային պատճառներից մեկն այն էր, որ Արմեն Սարգսյանի կատարածու, անգլիական հատուկ ծառայությունների գործակալ Նիկոլը, իսկ հետո հենց ինքը՝ Արմեն Սարգսյանը, երաշխավորեցին, որ, անկախ ամեն ինչից, մենք հարվածներ չենք հասցնելու Ադրբեջանի ամենաստրատեգիական նավթային ենթակառուցվածքին: Արդյունքում, օրինակ, Իսկանդերով խփեցինք Շուշիին, բայց ոչ նավթահորերին, պահեստներին, վերամշակման գործարաններին և խողովակներին...
Արմեն Սարգսյան, դու պատասխան ես տալու, աշխարհի որ անկյունում էլ լինես, ու երբ էլ դա լինի: Դու դավաճան հայի էն տեսակն ես, որի մասին դասագրքերը պատմելու են սերունդներին: Դու նզովվելու ես, քո սերունդները նզովվելու են: Դու չես կարողանալու Հայաստանի կործանման ու թյուրքական Թուրանի կերտման Անգլիայի ծրագիրը կյանքի կոչել, դու չես կարողանալու անշառ ջենտլմեն, բարի պապիկի կերպարի մեջ մտնել:
Ո՛չ, Արմեն Սարգսյա՛ն, դու պատմության մեջ մնալու ես որպես անհայրենիք և անհայրենիքների սերունդ տված, արաբ արվամոլի հետ ամուսնացած արվամոլ որդի դաստիարակած, ամեն սրբություն և ամեն հայկականը հանուն փողի և անգլիական արքունիքի բարքերի վաճառած ազգի դավաճան: Սա քեզ խոսք եմ տալիս: