Yerevan.today-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել ԼՂ բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու մասին հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում, լեռնային տարածք է, և այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են: Այդ իսկ պատճառով հայկական կողմի հետ խոսելիս այս պահին պետք է հաշվի առնել այդ հարցերը: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել այդ հարցին», ,- գործակալության փոխանցմամբ՝ Պուտինն ասել է ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքների մասին խորհրդակցության ժամանակ:
Նա նաև խնդրել է Նովակին այդ հարցով առանձին զեկույց ներկայացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել