Քանի որ իրավապահ համակարգը զգաց՝ վարչական ձերբակալման օրենսդրական պահանջների համաձայն ժամանակային առումով երկար չի կարող անազատության մեջ պահել, ինչպես նաև լռեցնել ընդդիմադիր գործիչներին, ուստի այժմ էլ ձեռնամուխ են եղել ապօրինի քրեական գործեր հարուցելուն և ոչ թե վարչական, այլ քրեական գործի շրջանակներում վերջիններիս ձերբակալելու նպատակով. տարբերությունը՝ վարչակակ ձերբակալում՝ երեք ժամ, քրեական գործի շրջանակներում՝ 72 ժամ։

Հուսանք,որ դատական համակարգ չի ընկրկի դավաճանասպասարկ իշխանության առջև եւ ժամ առաջ ազատ կարձակի Narek Malian -ին, Artur Danielyan ֊ին, Hayk Mamijanyan -ին եւ բոլոր նրանց, ովքեր չեն պաշտպանում պետականության դավադիր կապիտուլյացիան։

#Դավաճան_Նիկոլ_հեռացիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել