Դավիթ Տոնոյանի հետ աշխատանքային մի քանի հանդիպումներ ենք ունեցել, հետազոտահեն խորհրդատվություն ենք տրամադրել։ Ամենայն հարգանքով Դավիթ Տոնոյանի հանդեպ, սակայն գերագույն խեղկատակի քմահաճույքով և մյուսների վախկոտ լռությամբ փակվեց «Դիտակետ» ծրագիրը, որն ահռելի վերլուծական բազայով զորամաս առ զորամաս բացահայտում էր բանակի հիմնախնդիրները նյութատեխնիկական ապահովումից մինչև մարտական ոգի, սպառազինությունից մինչև թիկունքային ապահովում, որին հաջորդում էր բարեփոխումների գործողությունների ծրագիրը։ Ի դեպ, «Դիտակետ» ծրագրի կարիքը շատ զգացվում էր նաև պատերազմի ընթացքում ու հատկապես անհրաժեշտ է հիմա, քանզի պետք է հատիկ-հատիկ ուսումնասիրել պատերազմի մասնակիցների բարձրաձայնած խնդիրները։ Այս ամբողջ ընթացքում ոչ մի հրապարակային դժգոհություն չենք արտահայտել` խուսափելով բանակին վնասելու որևէ ռիսկից, սակայն ոչ ոք պատասխանատվությունից չի կարող փախչել։ Անձնական շահը պետականին գեթ մի վայրկյան չստորադասածների «գլխավոր բարեփոխումը» բանակում եղավ ԵԼԱԿԻ մատակարարումը։
Ազգադավների շնորհիվ մերժեցիք «Ազգ-բանակ»-ն ու տապալեցիք խաղաղ վիճակից պատերազմական վիճակի անցումը ռազմական գրեթե բոլոր ուղղություններով՝ անձնակազմի կառավարումից մինչև թիկունքային ապահովում:
Արդյունքում գերագույն ծաղրածուն ստորագրեց կապիտուլյացիան ու «քավության նոխազ» է դարձնում իր թիմակիցներին։
Մեղավորներ պետք չի փնտրել, գլխավոր մեղավորն ակնհայտ է ‼️
Ուզում եմ հրաժարական տա իմեննո Նիկոլը :