Մովսես Հակոբյանին նշանակել եք ամենաբարձր պաշտոնների, դեռ բառացիորեն երեկ չէ, առաջին օրը նա հանդիսացել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, մինչդեռ հիմա առանձնատունն եք նկարում ու տարածում, թե բա՝ նախկին ա ու թալանչի...
Փաշինյանը ինդուլգենցիաներ բաժանեց բոլոր այն նախկին պաշտոնյաներին ու օլիգարխներին, ովքեր շրջապատեցին իրեն սիրով ու ջերմությամբ, նրանք այլևս թալանչի ու նախկին չէին, վարչապետը ինքն էր որոշում՝ ով է թալանչի, ով՝ ոչ։
Հիմա այն մարդիկ, ովքեր ըմբոստանում են իր դեմ, մի հրաշքով կրկին նախկին են դառնում ու թալանչի։
Բա մարդուն առանցքային պաշտոնի նշանակելիս ԱԱԾ-ն չի զեկուցո՞ւմ՝ ինչ ունի, ինչքան, որտեղից...
Պետությունն անձնական բոստան չէ, որ մարդուն պաշտոն տաս, հետը ախպերություն անես, բայց հենց թանիդ թթու ասի, կոմպրոմատ հրապարակես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել