Իրավապահ մարմինները պետք է մի բան հստակ և սթափ հասկանան.
Ռեժիմն ուղղակի դատապարտված է։ Որևէ, բացարձակապես որևէ շանս չունի այս ռեժիմը իշխանություն մնալու։ Ուղղակի չունի։ Քաղաքագիտական և պատմական նախադեպերի բոլոր օրենքներով այս ռեժիմը դատապարտված է մահվան։ Վերապրելու շանս չունի։
Չունի և վե՛րջ։
Իրավապահները պետք է հասկանան, որ ով էլ լինի հաջորդ իշխանությունը` իրենցից ծանրագույն հաշիվ է պահանջելու եթե այսօր այս ռեժիմի ապօրինի հրամաններն իրենք կատարեն։ Եթե դառնան այս իշխանություն բռնազավթած պետական դավաճանի հոգեգար կամքի կատարողները։
Այսօր իրենք` իրավապահները պետք է շտապ ձերբակալեն պետական դավաճան երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել