Բացի մեթոդական խնդրից՝ անսահման ու լկտի ստի մեթոդի փորձարկումից, այն եւս երկու հիմնական խնդիր էր լուծում, որոնք համահունչ էին Նիկոլի քաղաքական նպատակի՝ Արցախը հանձնելու հետ։ Առաջինը հերոսների վարկաբեկումն էր։ Մանվելին հետեւեց Յուրի Խաչատուրովին վարկաբեկելը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանին, գեներալներ Օգանովսկուն, Վիտալի Բալասանյանին, Սեյրան Օհանյանին, եւ այլոց։ Այս հերոսներին փորձելով բարոյապես ոչնչացնել, հետո Նիկոլը իրեն իրավունք վերապահեց նրանց մեկուսացնել ռազմական գործողություններից, դավաճան կոչել, նրանց վրա մեղքեր բարդել։
Երկրորդ կարեւոր թիրախը «Երկրապահ» միության կազմաքանդումն էր։ «Երկրապահը» ձեւավորվել էր որպես բանակին ամենամերձ աշխարհազորային ռեզերվ, որն իր մարտունակությունը ցույց տվեց նաեւ 2016թ․պատերազմի ժամանակ։ Մանվելին հանելով, ներքին խժդժություններ առաջացնելով, «Երկրապահը» Սասուն Միքայելյանին հանձնելով, Նիկոլը այս կարեւոր ռեզերվը հանեց խաղից դուրս։ Պատահական չէ, որ պատերազմի ժամանակ, բացի Սասուն Միքայելյանի անհասկանալի պայմաններում վիրավորվելուց, մենք «Երկրապահի» մասին համարյա չլսեցինք։
Այսինքն, 2020թ․ կապիտուլյացիայի հիմքերը Նիկոլը դեռ ամենասկզբից էր դնում եւ քայլ առ քայլ գնում էր այդ նպատակին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3693403084054122
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել