Շատ բան կա ասելու, ուժ չունեմ դեռ, բայց էս պիտի պատմեմ։
Մարտակերտից վերադառնալուց, կարեւոր չէ՝ ինչու, մի քանի հոգի մոբերով նոյեմբերի 15-ից 16-ը գիշերել ենք Նոր Մարաղայում՝ Արայի տանը, իր ընտանիքի հետ։ Կյանքիս ամենաջերմ ու ամենածանր գիշերներից էր։

Եթե Երեւանում անակնկալի եք եկել այդ գյուղը թողնելու լուրից, ապա իմացեք, որ էլի շատ բան կիմանաք ապագայում։ Զինադադարի առաջին օրվանից գյուղացիք լսել էին, որ շենը հանձնելու են, ով կարող էր, վերադարձել էր Հայաստանից, որ հասկանան՝ ինչ են անում։ Դիմել են գյուղապետից մինչեւ չգիտեմ ով, նախագահ, ոչ ոք հստակ բան չի ասել, զինվորականներն ասել են՝ կարծես հա, հանձնում ենք, պաշտոնյաները ասել են՝ սպասեք, կասենք, կկազմակերպենք։ Խեղճ մարդիկ (թեպետ խեղճը լավ բառ չէ) շիվարած էին, երկրորդ անգամ տեղահանվել, տարիներով ստեղծած հրաշալի տնտեսության փշրանքները մի կերպ տեղափոխելու հարցերը լուծելը ժամանակ ա պահանջում։ Ասում էին՝ հիմա ի՞նչ անենք, զիլ-կամազ ճարենք, կահույքն ու անասունը տանենք, տունը վառենք, բա որ ասեն՝ մնո՞ւմ եք։ Բա որ վերջին օրը ասեն՝ լքեք, ստիպված կովերին գյուլելու ենք, Ֆ1 գցենք տուն, նռան, կորոլյոկի, խաղողի այգիները թողենք տկլոր, գնանք։ Ու տենց էլ էղավ։ Զանգեցի ընկերոջս՝ իրենց բարեկամին, մտածում էի ինչով օգնել, չեմ էլ հասցնի մեքենայով գնալ, ասեց՝ հա, գնացել ենք թափով, օգնել ենք, բայց դե էդ հեչ։
Հարց․․․ Չէ, էլ ի՞նչ հարց, սաղ պարզ ա։

Հա, ու մի բան էլ պատմեմ։ Զինադադարի առաջին օրվանից Հայաստանից շուստրիներ ֆուռերով գնացել են գյուղեր, նաեւ Նոր Մարաղա, ասել են՝ կորոլյոկ ծախի՝ տանենք, 100 դրամով չեն վերցրել (էրեկ 1300 եմ առել խանութից), կովին 70000 են առաջարկել, մարդկանց, ում էդ փողը կյանքի պես էսօր պետք ա տրանսպորտ վարձելու, բենզին առնելու, տուն գտնելու եւ այլնի համար։ Դրանք պարզապես մառոդյոր դիակապուտ բոզի տղա են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել