Ռազմական և դիվանագիտական ճակատներում ստորացուցիչ պարտություն և ազգադավ համաձայնություն ստորագրած վարչապետն ու նրա կառավարությունը սնանկ էին և են նաև սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ:
Եվ ահա բյուջեի բացերը լրացնելու համար «Հայաստան» հիմնադրամն իր միջոցներից հարկադիր-կամավոր նվիրատվություն է անում ՀՀ Կառավարությանը:
Իսկ նվիրատուների ճնշող մեծամասնությունը ծրագրային և նպատակային նվիրատվություն էր կատարել, որոնց հասցեատերը բոլորովին էլ ՀՀ կառավարությունը չէր:
Անցնող տարիներին «Հայաստան» հիմնադրամի միջոցներից միլիոնավոր դոլարների ներդրում է կատարվել Արցախում...
Միայն Շուշիում, որին այդ անհայրենիք արարածը դժգույն և դժբախտ քաղաք անվանեց, 2009-2012թթ. «Հայաստան» հիմնադրամը 47 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ է կատարել:
Իսկ ձեր օրակարգում պարգևավճարներն ու ԱԺ բռնակներն են: Գուցե նաև նոր պարիսպ-բունկերների մասին եք մտածում, որովհետև ժողովրդի երեսին նայելու համարձակություն չունեք...
Նիկո՜լ, հեռացիր, դու պարտվել ես, դու հող ես տվել, դու անելիք չունես: Քեզ չեն փրկի ո՛չ կառավարության շենքի լուսամուտներին հայտնված ճաղերը, ո՛չ ԱԺ արդեն փակված պարիսպները, ո՛չ էլ ավտոմատավոր թիկնապահներդ:
Քո բարոյական վերջակետը նոյեմբերի 10-ին դրվել է արդեն: Գնա՛, հեռացի՛ր։