Armenpress.am-ը գրում է․
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ի արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարկով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց:
Պատգամավորները կքննարկեն «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 11:00-ին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1035273.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել