Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ բազմաթիվ բնակավայրերում ապրում են ավելի քիչ թվով մարդիկ, քան առկա էին 2013թ. Նախագահական ընտրությունների ընտրացուցակներում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Իհարկե զավեշտալի է, բայց արտագաղթի օրեցօր ավելացող ծավալների առկայության պայմաններում ուռճացված ցուցակները ավելի զավեշտալի են դառնում, երբ կարդում ենք հետևյալ նյութը , որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների՝ մասնավորապես տավարի, ոչխարի և խոզի գլխաքանակը աճել է ավելի քան 100.000-ով: Եթե հաշվի առնենք, որ առաջին նյութի՝ ԱՎԾ զեկույցում հիմնականում գյուղական բնակավայրերի անուններ էին, որտեղ բնակիչների թիվը շատ ավելի պակաս էր, քան ընտրողների թիվը, կենդանիներ էլ հիմնականում պահում են գյուղերում, ապա կարելի է հանգել ոչ պակաս զավեշտալի եզրահանգման, որ կենդանիները Հայաստանում ունեն ընտրելու իրավունք, մարդկային անուններ ու գուցե նույնիսկ անձնագրեր, էլ չեմ խոսում նրանց՝ իշխանամետ լինելու մասին:
Հ.Գ. Կատակը կատակ, բայց Հայաստանում ոչինչ չի կարելի բացառել։ Սպասենք նոր ու ավելի զավեշտալի բացահայտումների

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել