Հեղինակավոր France24 լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է Արցախից Երևանի Մատենադարան տեղափոխվող հայկական անտիկ ձեռագրերի մասին։ Տեսանյութին կից հրապարակված հոդվածում նշվում է, որ այն պահից ի վեր, երբ սկսել է հրթիռակոծվել Լեռնային Ղարաբաղը, պատմաբանների մի խումբ հարյուրավոր հայկական ձեռագրեր տեղափոխել է Հայաստան՝ դրանց պահպանությունն ապահովելու համար:
«Ձեռագրերը տեղափոխվել են, և դա վկայում է այն մասին, որ հուշարձանների ոչնչացումն այս ահաբեկիչների կատարած շարունակական գործողությունների ցանկում է: Ադրբեջանցի, թուրք ահաբեկչական խմբերը նպատակ ունեն ոչնչացնելու մեր մշակութային հուշարձանները»,- ասել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել