Իսկ հիմա՝ ավելի լուրջ...
Մեկ անձի հրաժարականի շուրջ հանրային աջակցություն գեներացրած գործիչը, ով իր գործունեության ընթացքում տանուլ է տվել հնարավոր ամեն ինչ, իշխանության շարունակականության հայտ է ներկայացնում... Եկեք տեսնենք, թե որ առաքինությունների համար...
- Իր իշխանավարության ամբողջ ընթացքում չի իրականացրել տնտեսական, քաղաքական, իրավական որևէ ռեֆորմ,
- Սեփական ամբիցիաները բավարարելու համար ամենավերջին այլանդակություններն է գործել Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ օրենսդրորեն փորձելով կաշառել դատավորներին, բացահայտ հրահանգել է գործեր կարել այդ անձանց վրա, հաջողության չհասնելով՝ ընդունել է զազրելի, շիլաշփոթ օրենքներ և պարալիզացրել կառույցի աշխատանքը,
- Անհավասարակշիռ վիճակում շրջափակել է տվել դատարանների շենքերը՝ փորձելով քացու տակ գցել արդարադատությունը,
- Չի հերքել ԱԱԾ պետի հայտարարությունը, որ աչք է փակել յուրայինների ապօրինությունների վրա և հրահանգել է գործեր կարել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ,
- Գավառական և թափթփված, անհավասարակշիռ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի շուրջ ստեղծել է քաոտիկ արտաքին միջավայր, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները հասցրել աննախադեպ ցածր մակարդակի,
- Խոստովանել է, որ զրոյական կետից սկսած բանակցության արդյունքում չի կարողացել փոխել աշխարհի վերաբերմունքը Արցախյան հիմնահարցի նկատմամբ, առաջնորդվել է տեսական հնարավորությամբ և տանուլ է տվել Արցախյան գոյամարտը՝ հսկայական մարդկային, տարածքային, տնտեսական կորուստներով,
- Իր ողջ կառավարումն իրականացրել է նախկինների նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքի մանիպուլիացիայով, գրեթե եռամյա կառավարման արդյունքում չի իրականացրել որևէ ակնառու գործ, բայց ցանկացած ձախողման համար գտել է մեղավորներ և միտինգային համոզիչ լեքսիկոնով ամեն ինչը փաթաթել նրանց վզին,
- Իր կառավարման ընթացքում չի ունեցել որևէ շրջան, որ անհավասարակշիռ, անհեթեթ հայտարարություններ չանի և հետագայում արդարացումներ չորոնի, ամբողջ իշխանությունը կառուցել է հասարակությանը տարբեր բևեռների բաժանելու և մանիպուլյատիվ քարոզչություն իրականացնելու վրա,
- Արցախյան գոյամարտի տարբեր փուլերի մասին տվել է ոչ հավաստի տեղեկություններ, հերքվել է ՀՀ ԱԳՆ-ի և ՌԴ նախագահի մակարդակով, տարիներ շարունակ բացառել է որևէ թաքուն փաստաթղթի ստորագրում, ինչը փաստացի արել է հետագայում,
- Կադրային խայտառակ քաղաքականություն է վարել,
- Յուրայիններին տեղավորել է ամենաբարձր պաշտոնների, չնայած նշել է, որ ԽԾԲ-ներ չեն լինելու, նրանց առատորեն պարգևավճարներ է բաժանել,
- Տարիներ շարունակ ժողովրդին ծառայելու պատրաստակամություն քարոզած մարդիկ գոնե երկու տարի առկա աշխատավարձերով չեն աշխատել, զարգացրել երկիրը, որպեսզի համընդհանուր բարեկեցության աճի հետ աճեն նաև իրենց եկամուտները... Իրենք իրենց բարեկեցությունն ապահովել են էն գլխից, շռայլ պարգևավճարներով...
- Ծառայողական մեքենաների ու իշխանական ճոխությունների դեմ խոսող անձը, ով խոստացել է իշխանության գալու դեպքում վերացնել պադավատապետությունը, մեծացրել է իր ու յուրայինների պադավատների ու ուղեկցող մեքենաների թիվը, չի վերացրել ծառայողական մեքենաների համակարգը, շատ արագ ադապտացվել է իշխանական ճոխություններին,
- Պատերազմում խայտառակ պարտությունից հետո մեղքը փաթաթել է բոլորի վզին, վրեժի ու անհավասարակշիռ քայլերի կոչեր արել... Վրեժի մասին հայտարարությունը որևէ կերպ մեկնաբանված չէ, մյուսները հետագայում լղոզվել են խայտառակ կերպով...
Շարքը հեկտարներով կարելի է թվարկել... Հիմա հարց՝ էլ ինչի՞ համար է նա ցանկանում շարունակել, ո՞րն է նրա լուսավոր կետը, որի շուրջ պետք է համախմբել... Այն, որ նախկինները չգա՞ն... Կրա՞կն ենք ընկել, որ նախկին իշխանություններ ենք ունեցել... Այդ թեզը շահարկելով պետք է հավերժ իշխես՝ անհավասարակշիռ, անտրամաբանական, ոտքի վրա ու սեփական ամբիցիաները բավարարող որոշումների պատճառով վերջնականապես փոշիացնելով ամեն կանգուն բա՞ն...
Մյուս կեղծ թեզը՝ ո՞վ է լինելու հաջորդը... Ինչու, մեր երկրի արգանդը չորացե՞լ է... Դա ի՞նչ հարցադրում է... Ճգնաժամային կառավարության կազմումից, երկիրը կայունացնելուց հետո ում ուզեք, նրան էլ ընտրեք... Դուք պատրաստվում եք ղեկը թողնել մի մարդու, ով ամեն ինչ ջարդուփշուր է արել, երկիրը տարել ամենավատ սցենարներով... Ավելի վատ ո՞նց պետք է կառավարեր...
Ու կրկին եղբայրաբար հորդորում եմ՝ գնա...
Միգուցե դա քո ամենամեծ ծառայությունը կլինի քո գերագույն հրամանատարությամբ ավերակների վերածված երկրի համար...