Պատկերը շատ պարզ է, եկեք համադրենք հանրային խոսքի 3 հատված:
ՌԴ նախագահը ասում է՝ հոկտեմբերի 20-ին Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը, որին համաձայնել էր Ալիևը:
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ասում է նույնը՝ հոկտեմբերի 20-ին Փաշինյանը մերժել է առաջարկը, որով Ադրբեջանին էին մնում արդեն իսկ իր վերահսկողության տակ գտնվող 4 շրջանները:
ԳՇ պետն ասում է, որ պատերազմի 4-րդ (!) օրը զգուշացրել է, որ պետք է դադարեցնել պատերազմական գործողությունները:
‼️ Հիշենք, որ հոկտեմբերի 20-ին պատերազմը դադարեցնելով, մենք դեռ չէինք կորցրելու Շուշին, Հադրութը՝ հարակից գյուղերով, Մարտունիի մի մասը, Մարտակերտից մի հատված, Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը, պարտավորություն չունեիք մեր տարածքով՝ Մեղրիով նոր ճանապարհ կառուցել՝ կապելով բուն Ադրբեջանը Նախիջևանի հետ:
⁉️ Նիկոլը դավաճա՞ն չի: Օկ, ջան…
Հ.Գ. Պուտինն էլ հաստատեց, ի դեպ, որ Շուշին երբեք և որևէ փաստաթղթում ներառված չի եղել: