Քարվաճառում, Լաչինում և Աղդամում ամենայն հավանականությամբ թուրքական զորքեր են տեղակայվելու, եթե հայկական կողմը դրանք հանձնի։ Դա Հայաստանի համար պատմական աղետ է լինելու։
Ժամանակ չունենք։ Ոչ լեգիտիմ իշխող ուժը ոչ մի կերպ չի ուզում հանձնել իր իշխանությունը, որպեսզի դավաճանությունն ամբողջանա։
Սահմռկեցուցիչ է նայելը, թե հանուն աթոռի կամ հավատամքով որքան Հայաստանն ու հայությանն ատող երիտասարդ և ոչ երիտասարդ սերունդ է ձևավորվել, որքան դավաճան կա մեզանում։
Լիակատար աղետից քիչ թե շատ խուսափելու միակ տարբերակն այս խմբակից ազատվելն է։
Իսկ քաղաքական ուղիները չեն աշխատում։ Ժողովուրդը պարտավոր է համընդհանուր բողոքի գործնական ալիք բարձրացնել։
Այս համաժողովրդական անգործությունը մեզ կործանման է տանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել