Պատերազմի նոր փուլ է սկսվում:
Արմատական լիովին նոր վերադասավորումներ են սկսվում, այդ թվում՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում:
Առկա իրավիճակում բացառված չէ, որ Ռուսաստանն աստիճանաբար կամ կտրուկ անցնի Թուրքիայի հետ խզման գիծ:
Բացառված չէ նաև, որ չկարողանա դա անել` Հայաստանին թողնելով Թուրքիայից ուղղակի ներխուժման վտանգի առջև:
Ամեն պարագայում Հայաստանն իր դավաճանից արագորեն ազատվելուց հետո պարտավոր է շտապ վերադասավորել իր ողջ արտաքին քաղաքական համակարգը և Ռուսաստանի հետ համերաշխության և բարեկամության պահպանմամբ հավելյալ դաշնակիցներ ներգրավել Հայաստանի ռազմական վերազինմանն ու պաշտպանությանը:
Պատերազմի հաջորդ փուլը, որ լինելու է վաղ թե ուշ, առավել լայն և նոր լուծումներ է պահանջելու: Ով էլ որ լինի դաշնակիցը, անհնար է լինելու միայն մեկ դաշնակցով ծանրակշիռ պաշտպանություն ապահովել:
Այս և հավելյալ դաշնակիցներ գտնելու առումով Հայաստանի հայացքն առաջնային կարգով պետք է ուղղվի դեպի Արաբական թերակղզի: Այստեղ է Հայաստանի ահռելի սատարման այսօրվա մեծագույն պոտենցիալը:
Անհրաժեշտ է նաև շատ արագ վերակազմավորել ողջ պետական համակարգը:
Դրա միակ կենտրոնն այսօր նախագահն է: Անհրաժեշտ է այս պահին գիտակցել, որ այլևս միակ լեգիտիմ բարձրաստիճան պաշտոնյան երկրում նա է: