Հայաստանի նորագույն պատմության թերևս ամենաողբերգական ժամանակահատվածում, երբ երկիրը պարտություն է կրել պատերազմում և ստորագրել հարկադրված կապիտուլյացիա, երկրի պաշտպանունակության անմիջական պատասխանատուները տեղի ունեցած ողբերգության պատճառները լրջորեն վերլուծելու փոխարեն զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով:

Նախ անդրադառնանք ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարությանը, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ է ներկայացել ձկնորսական համազգեստով: Բնականաբար պարոն Քոչարյանը չէր կարող չիմանալ, որ ՊՆ քաղաքացիական ծառայողների համար կա հատուկ համազգեստ, որը ձկնորսական անվանել մեղմ ասած հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային: Պարզապես Քոչարյանը մտածում է, որ այս խառը ժամանակներում կարելի է պղտոր ջրում ձուկ որսալ ու Դավիթ Տոնոյանին հեռացնելով գուցե զբաղեցնել իր համար այդքան բաղձալի պաշտոնը:

Այն փաստը, որ հայկական զինվորական վերնախավը պարտության հիմնական պատասխանատուներից է, կասկած չկա, ինչը, սակայն թույլ չի տալիս Անդրանիկ Քոչարյանին նման անպատվաբեր արտահայտություններ հնչեցնել:
Պաշտպանության նախարարի պաշտոնը չի կարելի արժեզրկել, թեպետ այստեղ մեղքը միայն Քոչարյանինը չէ, այն արժեզրկվեց Տոնոյանի պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ, և վերջին տարիներին «մեծ-մեծ» գլուխ գովալով:

Պարոնայք, դուք ուրիշ զբաղվելու բան չունե՞ք: Դուք բոլորդ պետք է նվազագույնը հրաժարական տայիք, իսկ իրականում ամեն մեկդ մի փամփուշտ բաց թողեիք ձեր դատարկ գլուխներին: Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում այդպես է եղել միշտ: Պարտված հրամանատարները վերջ են տվել իրենց կյանքին, քանի որ գիտակցել են իրենց պատասխանատվությունը: Ինչ խոսք, իրար արժեք, պարոնայք: Գոնե հիմա մի փոքր տղամարդկություն ու արժանապատվություն ցուցաբերեք ու հեռացեք, եթե իհարկե ունեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել