«Պատերի տակ վնգստացողներ»-ի մասին առաջինը «վնգստացել» է ԲԴԽ նախագահը: Ինքը նրանից փոխառել է այդ արտահայտությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը ստոր ընդդիմադիր է: Նա անկայունություն և ապօրինություն է տենչում երկրում:
Ամեն տապալման մեջ մեղավոր են նախկինները: Իր ստացած ժառանգությամբ ոչինչ անել հնարավոր չէր: Միակ ելքը պատերազմելն ու պարտվելն էր: Եվ դրան ավելացնում է, որ ինքը խիստ ազգային գիծ է տարել և փորձել է փոխել տրամաբանությունը, բայց դա իրեն չի հաջողվել:
Այստեղից՝ եզրակացություն. ինքն անմեղ է:
Մեղավոր է պատերազմը, մեղավոր է Թուրքիան, մեղավոր է Ադրբեջանը, մեղավոր է սեփական դասալիք բանակը: Ինքն անմեղ է:
Շուշիի հանձնմա պարտադիրության մասին արված իր նախորդ հայտարարությունն առոչինչ է: Հիմա կա նոր թեզ. Շուշին պաշտպանել և զոհվել են իր հրամանով: Ոչ մի նահանջի հրաման, ոչ մի դավաճանություն, փաստորեն, չի եղել: Կռվել են, զոհվել են, հետո նահանջել են:
Շուշին անառիկ չէ: Ուղղակի քաղաք է: Եթե գեթ մեկ հոգի զոհվեց, նա հանձնում է քաղաքը:
Պատասխանատու է պարտության համար, բայց մինչև չպարզվի, որ պատասխանատու է, պատասխանատավություն չի ստանձնի:
Ընդդիմությանն ու անհամաձայններին չի բռնաճնշելու: Բայց հատ-հատ բռնաճնշելու է նրանց, ովքեր անհամաձայնությունն ու ընդդիմությունը կոշտ են արտահայտում: Այսինքն՝ բռնաճնշելու է բոլորին: Բայց չի բռնաճնշելու:
Շարունակելու է բանակցել իր, հետևաբար և ցավոք՝ Հայաստանի երեսին թքած Ալիևի հետ:
Պատրաստ է նոր հարցեր առաջանալու պարագայում ևս մեկ ընտրված հարցերով շտկիչ ասուլիսով խաբել, մանիպուլացնել, մաքրիչ ինքնալոգանք ընդունել:
Լիովին անմեղ է:
Հեռանալ չի պատրաստվում:
Վերջին եզրակացությունը. չգիտե, թե այսպիսի վարքագիծն ու սեփական ժողովրդին ուղղված ծաղրը նրան բռնաբարելուց հետո ինչպես է ավարտվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221619148201306&set=a.1504594168099&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել