Եթե քաղաքական դիակ Նիկոլի շրջապատում դեռևս կա մարդ, որը հրապարակայնորեն իրեն չի հեռացնում նրանից, ապա դառնում է հրահրված քաղաքացիական պատերազմի հստակ կողմ և լեգիտիմ թիրախ, ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
«Ֆիզիկայի օրենքներն անփոփոխ են: Ազդեցությունը ծնում է հակազդեցություն: Բռնությունը ծնում է բռնություն:
Ուստի. եթե քաղաքական դիակ, մեռած, բայց դեռ չթաղած Նիկոլի շրջապատում դեռևս կա մարդ, ով հրապարակայնորեն իրեն չի հեռացնում Նիկոլից, ապա դառնում է թիրախ՝ Նիկոլի հրահրած քաղաքացիական պատերազմի հստակ կողմ և լեգիտիմ թիրախ:
Տղաներ և աղջիկներ, դուք մարտի մեկ եք տեսել: Հիշու՞մ եք՝ ոնց իր հետևից մարդկանց տարավ գլուխները կերավ ու ինքը ծլկեց, իր գլխից մի մազ էլ չպակասեց: Լավ հիշեք, նույնը հիմա է անելու ու պատրաստ եղեք: Որովհետև ֆիզիկայի օրենքներն անփոփոխ են»,- գրել է Հակոբյանը: