Այսօր մասնակցում էի Վանեցյանի մասով հարուցված շինծու քրեական գործի դեմ բողոքի ակցիային, որի ժամանակ հանդես եկա ելույթով, ինչից էլ բառացիորեն րոպեներ անց ոստիկանությունն ինձ բերման ենթարկեց Էրեբունու բաժին: Անհերքելի է, որ դավաճան Նիկոլի հրահանգով ուժային կառույցները լծված են ընդդիմությանը ամեն գնով լռեցնելու հակաժողովրդավարական գործընթացին, դավաճան Նիկոլն ուզում է, որ որևէ մեկս չպայքարի, հանրահավաքի չմասնակցի, ելույթ չունենա, գրառումներ չանի, որ ինքը հանգիստ հողերը հանձնի թշնամուն, վերջնականապես երկրում վերացնի ընդդիմությունը և կատարի իր օտարերկրյա տերերի առջև ստանձնած ազգադավ պարտավորությունները: Հենց այս շրջանակներում էլ անընդմեջ գործեր են հարուցվում Վանեցյանի դեմ, որպեսզի վերջինս չկանխի դավաճան Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլիացիոն ակտի ամբողջական կատարումը:
Պայքարը շարունակվում է, դավաճանը հեռացվելու է վարչապետի պաշտոնից, իսկ մեզ` ընդդիմադիրներիս, որքան էլ բերման ենթարկեն, տուգանեն, կալանավորեն` չենք հանձնվելու, շարունակելու ենք մեր պայքարը էլ ավելի մեծ թափով:
Հ.Գ. Այսուհետ ավելի շատ եմ ելույթներ ունենալու, չկասկածեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: