Armenpress.am-ը գրում է․

Իտալական Չեզենայի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախության ճանաչման որոշումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Cesenatoday կայքը:

Cesenatoday-ը գրում է, որ  ժամանակակից աշխարհում  ռազմական իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս Միջերկրական ծովում և Կովկասում Թուրքիայի զավթողական քաղաքականության անխուսափելի իրողություն է, որի էպիկենտրոնում այսօր հայ  բնակչություն է:

Չեզենայի քաղաքային խորհուրդը  կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել