PanARMENIAN.Net-ը գրում է.

Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Ղարաիսմայիլօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք մտադիր ենք երկաթուղի կառուցել դեպի Նախիջան։ Նախնական հետազոտությունները շուտով կավարտվեն», - ասել է նա։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել