Լուծման առաջարկ!
Խնդրում եմ կարդալ, մտածել, տարածել եւ գործել!!!
Արդարանում եք՝ մեղադրելով բոլորին...
1-ինը չգնաց դիրքեր, 2-րդը լքեց դիրքերը, իսկ ձեզնից քանիսը՞ գնաց: Իշխող ուժի պաշտոնյան հարցին, թե իրենցից քանիսն է դիրքերում պատասխանեց՝ 2-ը։
Այն դեպքում, երբ, օրինակ՝ դաշնակցականները հարյուրավոր կամավոր եւ տասնյակ հերոս նահատակներ ունեցան, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարն անգամ պատերազմական իրավիճակին տասնյակ օրեր անց նոր ազատվեց կալանքից, Ադեկվադներն առաջին իսկ օրվանից լուռ ջոկատ կազմեցին եւ մեկնեցին առաջնագիծ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կամավորներին զուգահեռ զորակոչվեցին ղեկավար կազմի Ներկայացուցիչներ, ԱԺՄ կուսակցության ղեկավարը հանդես եկավ աշխատանքները կազմակերպելու առաջարկով, «Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդես էտ գալիս մասնագիտական վերլուծություններով, «Հայրենիք» եւ «Ազգային Օրակարգ» կուսակցությունները եւս ջոկատ կազմեցին ու մեկնեցին առաջնագիծ:
Ամենակարեւորը՝ բոլոր քաղաքական ուժերը ցուցաբերեցին զսպվածություն եւ հանդես եկան միասնականության կոչով։
Մի փոքր գոնե տրամաբանությամբ ու փաստերով առաջնորդվեք, հիմա ո՞ր ուժն է հայրենասեր։
Պատկերացնում եք դուք ձեր նման ընդդիմություն ունենայիք։ Ապրիլյան պատերազմին մենք հաղթեցինք պատերազմում, դրսում, բայց պարտվեցինք ներսում, հիմա պարտվեցինք բոլոր ֆրոնտերում, սա հայերի, ի դեմ՝ ձեր նման իշխանության, ֆիասկոն էր։
Իշխող ուժի ներկայացուցիչներ ու համակիրներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, հողերի հանձման փաստի վրա չարախնդողներ, սա ոչ թե լուծում էր, այլ՝ սա նոր վերջի սկիզբն էր, եթե կորցնենք Արցախը, եւ առաջնորդվենք այս դավադիր փաստաթղթով հաջորդը թշնամին պահանջելու է Սյունիքի մարզը, ապա ամբողջ Հայաստանը։
Զոհասեղանին ողջ հայերիս անցյալն է, մեր պետականությունն ու սերունդների ապագան։
Սա աթոռակռիվ կամ քաղաքական պայքար չէ, սա հայապահպանության պայքար է։ Բոլոր հակառակ պնդողները կոմֆորմիստ ազգադավ են։
Ունենք հաշված օրեր եւ ժամեր, չունենք հապաղելու ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա՝ ստեղծելով հնարավորություն բեկում մտցնել բանակցային գործընթացում։
Հիմա, ո՞վ է աթոռից կառչել, ո՞վ է աթոռակռիվ տալիս։
Իմքայլականներ միթե՞ պաշտոնը ձեր երեխայի եւ ընտանիքի անվտանգությունից ավելի կարեւոր է:
Խոսեք, գործեք, հորդորեք, եթե չի ստացվում, հրաժարական ներկայացրեք, դուրս եկեք փողոց, ապացուցեք, որ իսկզբանե աթոռը չի եղել ձեր պայքարի նպատակը։
Ժամ առաջ հրաժարականն է անհրաժեշտ, չի հրապարակվել պաշտոնական փաստաթուղթ, հրապարակված հայտարարությունը իրավական փաստաթուղթ չէ։
Հրաժարականը հնարավորություն կտա ձեզ առաջարկել, խնդրել բոլոր կարող ուժերին միավորվել եւ հրաժարականի հիմքով պահանջել վերադարձ բանակցային սեղանին՝ այդ խայտառակ փաստաթղթում գոնե փոքր-ինչ հայանպաստ փոփոխություններ կատարելու նպատակով։
Անհրաժեշտ է փորձել, անգամ եթե չստացվի, պետք է փորձել։
Մարդիկ դեռ տաքացած են, սթափվելու են, ձեր մանիպուլյացիաների ազդեցությունն անցնելու է ու չեք կարողանալու տակից դուրս գալ։
ԼՈՒԾՈՒՄ
1. Վարչապետը րոպե առաջ ներկայացնում է հրաժարական:
2. Մինչեւ նոր վարչապետի ընտրությունը բոլոր քաղաքական ուժերի, ներառյալ՝ «Քաղաքացիական պայմագիր»-ի մասնակցությամբ ձեւավորվում է կոլեգիալ մարմին, որը պահանջում է վերադարձ բանակցային սեղանին ստորագրված փաստաթուղթը վերանայելու նպատակով (թող հմուտ դիվանագետները ձեւակերպեն այս փուլը)։
3. Բանակցային գործընթացը փոքր ինչ կարգավորելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Իմքայլականնե՛ր, մի կառչեք աթոռից գոնե մեկ անգամ գործեք ձեր պաթոսախեղդ ելույթներին ու խոստումներին համապատասխան, միեւնույն է էլի վերընտրվելու եւ խորհրդարանական ուժ դառնալու հնարավորություն ունեք։
Պետք է փորձել, միեւնույն է ավելի վատ չի կարող լինել!
Հ. գ. Այս պատերազմում շատերս ունեցանք մեր անձնական ողբերգությունը։ Ցավոք սրտի ես եւ հարազատներս եւս ձեռնպահ չմնացինք այդ դաժան հարվածից։ Նահատակվեց Հերոս, մեծահոգի, հայրենասեր Հորեղբայրս, նահատակվեց գիտակված, հնարավոր է նաեւ որոշների դասալքության հետեւանքով, բայց երբեւէ մեզ բարոյական իրավունք չվերապահեցինք շահարկել այս կորուստը կամ արատավորել մեր հզոր բանակի հեղինակությունը։