PanARMENIAN.Net-ը գրում է.

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այդ մասին նա ասել է լրագրողներին երթի ժամանակ, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շարժվում են դեպի Ազգային ժողով։

Ցուցարարներն ու քաղուժերի ներկայացուցիչները շարժվում են դեպի ԱԺ և հրատապ նիստ են պահանջում։

Նա հավելել է, որ երթի ու հավաքի ավարտից հետո ներկայանալու է ԱԱԾ և տալու է համապատասխան պարզաբանում։

Ավելի վաղ ԱԱԾ էր հրավիրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ավելի ուշ նրա հրավերն անորոշ ժամանակով հետաձգվել է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել