Ինչ եղել, եղել է, ով ինչ արել է՝ սխալ, թե ճիշտ, ով լռել է կամ հետապնդվել, ով համակրել է կամ ընդդիմացել, հավատացել է կամ նախազգուշացրել։ Դա անցած էտապ է։
Հիմա՝ հենց այսօր, բոլորս ունենք հնարավորություն շտկելու մեր սխալները, դադարեցնելու այս դավաճանությունը։ Դրա համար այս պահին մի բան է պետք. բոլորս դեպի Ազատության հրապարակ։
Այժմ՝ մի քանի րոպեից՝ 13։00-ին, սկսվում է ջրբաժանը։ Այդ ջրբաժանն ունի երկու կողմ.
դու դավաճան ես կամ հայ։
Ով ժողովրդի հետ չէ, դավաճան է՝ լինի շարքային քաղաքացի, պաշտոնյա, թե Հայաստանի ղեկավար։
Ով հանձնում է հողը, պաշտպանում այդ պրոցեսը, դավաճան է։
Հետևաբար ընտրեք։
Բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ պատմավայր, որտեղից սկսվել է արցախյան շարժումը։
Այսօր՝ մի քանի րոպեից, այնտեղ է վճռվելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3347979155257142&set=a.144305095624580&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել