96 ԺԱՄ ՄԻՆՉԵՎ ԱՊԱԳԱ

Հարգելի՛ հայրենակիցներ, սա գրում եմ որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները, և ինչպես կարելի է փոխել դրանք նույնիսկ վերջին րոպեին։

Այդ պատճառով, խնդրում եմ, ուշադիր կարդացեք։

Պատասխանատու ձևով հայտարարում եմ.

1. Ամեն ինչ ԴԵՌ անվերադարձ կորած չէ։

2. Հայաստանում դեռ կա հույս ինչ-որ բան փրկելու։

3. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար:

4. Սա իշխանության կռիվ չէ, սա հողի, արժանապատվության և անվտանգության կռիվ է։ Միայն Նիկոլն է կռվում իշխանության համար։

5. Նիկոլը ցանկանում է միայն մնալ իր պաշտոնին։ Նիկոլի հեռացումով միայն ցանկանում ենք փրկել հայրենիքը: Հայաստանում այլևս չկա քաղաքականություն։ Հետևաբար մի ընկեք Նիկոլի քաղաքական թակարդը:

6. Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։

Այսօր՝ ժամը 13:00-ին, բոլորս դեպի Ազատության հրապարակ։

Բոլորս դեպի Ազատություն։

Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։

Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։

Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարևոր չէ՝ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացքներ ունի:
Սա պատերազմ է, որտեղ կարևոր չէ, թե խրամատում կողքիդ ով է:
Եթե հիմա չկանխենք այս աղետը, սերունդները մեզ չեն ներելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել