Իմ խաբված ու դավաճանված ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,
Լռելու, հաշտվելու, մոռանալու իրավունք չունենք:
Ուրացողի ձեռքով մի սև ու անդառնալի էջ է ավելացել մեր պատմության մեջ:
Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել՝ ունեզրկելով ու հայրենազրկելով հազարների:
Ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում...
Տրոյական ձիու առջև բացել էինք մեր պետության դարպասները, իսկ նա եկել էր ջլատելու, թուլացնելու, բարոյազրկելու քեզ, նսեմացնելու քո հաղթանակներն ու քո հերոսներին, փոշիացնելու հաղթանակդ ու արժանապատվությունդ:
Հիմա դու մոլորված ես ու անտեր. դժվար է հավատալը, որ երեսուն արծաթով ծախվեց հայրենիքիդ ամենահպարտ հատվածը, այն վայրն, ուր 5-րդ դարում հայոց առաջին դպրոցն էր բացվել:
Գիտեմ, շատ-շատերիդ համար դժվար է խոստովանելը, սեփական սխալն ու մոլորությունն արձանագրելը, բայց փորձեք անկեղծ լինել, մեն-մենակ մնալ ձեր խղճի ու այլևս ակնթարթ դարձած հազարավոր հայ տղաների լուսավոր հայացքի հետ...
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի: Ձեզ կներկայացնենք այս մղձավանջից ելքի մեր ճանապարհը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/3478517025558220
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել