Պատերազմի առաջին օրերին զգուշացրի, որ հնարավորինս պետք է սահմանափակել որոշ լրագրողների ու լրատվամիջոցների մուտքը Արցախ։ Ակնհայտ է, որ նրանց զգալի մասն ամենևին էլ լրագրողական աշխատանք իրականացնելու համար չի գալիս պատերազմական գոտի։ Այսօրվա Le Mond-ի ու EurasiaNet.org-ի հրապարակումները գալիս են վկայելու, որ հստակ նպատակներով գործակալական ցանց է ներդրվում Արցախում` ապակայունություն ու խառնաշփոթ առաջացնելու համար։

Նշեմ նաև, որ Հայաստանում գործող որոշ լրատվամիջոցներ ևս հետ չեն մնում սրանցից․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել