Aravot.am-ը գրում է.
Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ պատերազմած ու նահատակված Մեծ Սեպասար համայնքի բնակիչ Սամվել Մկրտչյանը 35 տարեկան էր, նա երկու երեխաների հայր էր՝ աղջիկը՝ 10 տարեկան է, տղան՝ յոթ։
Սամվել Մկրտչյանը 2016 թվականից ծառայության էր անցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։ Այս մասին մենք տեղեկացանք նրա հորեղբոր աղջկանից՝ Լիլիթ Մկրտչյանից։
«Նա չափից դուրս նվիրված էր հայրենիքին, որ ասում են՝ անվերապահ սիրել հայրենիքը, հենց Սամվելի համար էր ասված։ Շատ ընկերասեր էր, հարգալից մարդկանց նկատմամբ․ մեծերի հետ մեծ էր, երեխաների հետ՝ երեխա։ Շատ ժպտերես էր, կատակասեր, համբերատար, հանդուրժող, բնավորությամբ շատ նման է իմ հայրիկին (Խոսքը Տեր Գրիգոր Ավագ քահանա Մկրտչյանի մասին է, հեղ․): Պատերազմի առաջին օրերից այնտեղ էր, երբ ամիսը լրացել էր, ասել են՝ հերթափոխ պիտի լինի, իրեն ու ընկերոջը` Ջիվան Գրիգորյանին տուն էին ուղարկել, բայց իրենք երկուսն էլ հրաժարվել էին, թե նորից կբարձրանանք դիրքեր, ոչ մի տուն գնալ մինչև կռիվը չավարտվի։ Դիրքեր բարձրանալիս էլ մեքենան ռմբակոծել էին․ նահատակվել էին թե՛ Սամվելը, թե՛ Ջիվանը։ Ընկերներից մեկն ասել է, թե արի մեր մեքենայով բարձրանանք, Սամվելը պատասխանել է՝ մեքենան մեքենա չէ՞, ինչ տարբերություն, նստել ենք արդեն․․․