Ահաբեկչական խմբավորումների անդամների գերեվարումը և վկայությունները կայծակնային արագությամբ տարածվում են արաբական աշխարհում։ Դատելով արձագանքներից՝ Թուրքիան խնդրի առաջ է կանգնելու հետագա հավաքագրման հարցում։ Կարծում եմ, որ այդ ահաբեկչական երկիրը հիմա կփոխի հավաքագրման ձևը։ Ենթադրում եմ, որ կլինեն որոշակի կանխավճար և երաշխիք, որ ոչնչացվելուց հետո իրենց ընտանիքները չեն կանգնի ֆինանսական լուրջ խնդիրի առջև։
Բայց, միևնույն ժամանակ, վստահ եմ, որ այլևս Թուրքիան ի վիճակի չի լինի նոր ֆինանսական բեռով Սիրիայից ահաբեկիչներ ներգրավելու արցախա-ադրբեջանական պատերազմում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1232170353829570
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել