«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու տարբեր հարթակներում հետեւորդներին իրազեկում հակառակորդի գործողությունների մասին։

Աշխարհառչակ երաժիշտը կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․

«Նույնիսկ Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ երեկվա հանդիպման ժամանակ քաղաքացիական օբյեկտները չգնդակոծելու համաձայնությունից հետո, Ադրբեջանը հերթական անգամ խախտեց իր արտաքին գործերի նախարարի խոստումը եւ դրանից մի քանի ժամ անց գնդակոծեց քաղաքացիական շրջանները։ Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել